Ամուսնական զույգի բեռների զննման ժամանակ սահմանապահը նկատեց, որ այս խաղալիք արջուկը շարժվում է: Նրանք որոշեցին ամբողջովին ստուգել բեռները և դրանցում ևս նմանատիպ արջուկներ հայտնաբերեցին՝ բոլորի ներսում քողարկված մողեսներ: Ամուսիններն այդ հազվագյուտ ու թանկարժեք սողունները մաքսանենգ ճանապարհով փորձում էին դուրս բերել Ավստրալիայից: Դրանց արժեքը սև շուկայում անցնում է 8000 դոլարը:

Այժմ սողունները գտնվում են անասնաբույժների մոտ, իսկ ամուսնական զույգը սպասում է դատավճռին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել