Panorama.am-ը գրում է.

Հայ-հրեական ծագումով գրող Սերգեյ Դովլաթովի արձանը կկանգնեցվի Էստոնիայի մայրաքաղաք ՏալլինումՀայ-հրեական ծագումով գրող Սերգեյ Դովլաթովի արձանը կկանգնեցվի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Քաղաքային իշխանությունն արդեն հավանություն է տվել նախագծին:  Գրում է «Գազետա.ռու»-ն: 

«Ես ուրախ եմ, որ մեր նախաձեռնությունն աջակցություն ստացավ: Նա ապրել ու ստեղծագործել է Տալլինում: Դովլաթովի արձանի մասին խոսակցությունները վաղուց կան: Հիմա կոնկրետ քայլ է արվել»,-ասել է լրագրող, գրող Անդրեյ Խվոստովը:

Սոցիալ-դեմոկրատների խմբակցության ղեկավար Անտո Լիյվատը համոզմունք է հայտնել, որ ստեղծված հանձնաժողովը կընտրի ներկայացվածներից ամենահաջողված օրինակն ու ամենահարմար տեղը:

Դովլաթովն Էստոնիայում ապրել է 1972 թ. սեպտեմբերից մինչև 1975 թ. մարտը: Տալին քաղաքի գրանցում ստանալու համար երկու ամիս աշխատել է կաթսայատանը հնոցապան, միաժամանակ հանդիսանում էր «Սովետսկայա Էստոնիա» թերթի արտահաստիքային թղթակից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել