Սիրային հարաբերությունները շատ նուրբ երևույթ են: Հաճախ մարդիկ հարաբերություններ են սկսում, որոնք, սակայն, թունավոր են և չեն երջանկացնում նրանց: Ինչպե՞ս հասկանալ արդյոք առողջ են հարաբերությունները և ունեն դրանք ապագա:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 15 նշան, որ ձեր հարաբերություններն առողջ են:

  1. Դուք կարող եք հանգիստ ասել այն, ինչ ցանկանում եք։

  2. Դուք հարաբերություններում լարվածության զգացողություն չունեք։

  3. Դուք կարող եք նրա հետ լինել այնպիսին, ինչպիսին կաք, չեք ձևացնում ոչինչ։

  4. Դուք կարող եք ձեր ընկերների/ընկերուհիների հետ ժամանակ անցկացնել, և ձեր սիրելին դրա համար ձեզ չի կշտամբի։

  5. Դուք միասին եք որոշումներ կայացնում։

  6. Դուք երկուսդ էլ պատրաստ եք ճկունություն ցուցաբերել ապագային վերաբերող հարցերում և փոխզիջումների գնալ։

  7. Դուք վիճում եք, սակայն և շատ արագ հաշտվում եք։

  8. Դուք իրատեսական ակնկալիքներ ունեք իրարից։

  9. Դուք իրար լիովին վստահում եք, այլ ոչ թե սկսում դետեկտիվ-դետեկտիվ խաղալ։

  10. Դուք կարողանում եք անախորժություններն անցյալում թողնել։

  11. Դուք ձեզ ապահով եք զգում հարաբերություններում։

  12. Դուք կարողանում եք ճիշտ պահին կանգ առնել և թողնել տհաճ խոսակցությունը, որպեսզի հետո ավելի հանգիստ պայմաններում այն քննարկեք։

  13. Դուք ձեր ներքին հարցերը հանրային չեք դարձնում։

  14. Դուք չեք խաբում, չեք դավաճանում, չեք չարաշահում...

  15. Դուք չեք մոռանում ասել «Ես սիրում եմ քեզ», «Ներիր ինձ», «Շնորհակալ եմ»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել