«Apple, Google և Microsoft ընկերությունները գլխավորել են 2017 թվականին աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը»,- ասվում է աշխարհի 100 առաջատար բրենդների մասին Interbrand-ի հաշվետվությունում։

«Apple, Google և Microsoft բրենդերը 5-րդ տարին անընդմեջ պահպանում են առաջատարությունը բրենդի արժեքով»,-ասվում է հաղորդագրությունում։

Համաձայն հաշվետվության՝ վարկանիշի առաջատար Apple-ի արժեքը բարձրացել է 3 տոկոսով՝ հասնելով 184.15 մլրդ դոլարի։ Google-ը մեկ տարում արժեքն ավելացրել է 6 տոկոսով՝ հասնելով 141.70 մլրդ դոլար ցուցանիշի, իսկ Microsoft-ը, որը երրորդ տեղն է զբաղեցնում, թանկացել է մեկ տարում 10 տոկոսով՝ հասնելով մոտ 80 մլրդ դոլար արժեքի։

Ամենաթանկ բրենդների տասնյակում են ներառվել նաև Coca-Cola-ն (69,3 մլրդ դոլար), Amazon-ը (64,8 մլրդ դոլար), Samsung-ը (56,2 մլրդ), Toyota-ն (50,3 մլրդ), Facebook-ը (48,2 մլրդ), Mercedes-ը (47,8 մլրդ) և IBM-ը (46,8 մլրդ)։

Facebook-ը դարձել է նաև ամենաարագ աճող բրենդը՝ մեկ տարում ավելացնելով իր ցուցանիշները 48 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել