Ինչ-որ բան ասելն, առհասարակ, համարձակություն է պահանջում, իսկ այ ճիշտ պահին լռելը՝ իմաստնություն: Երբեմն մարդկանց մոտ այդ իմաստնության պակասը շատ սուր է լինում:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 իրավիճակ, երբ ավելի լավ է՝ լուռ մնաք ու ոչինչ չասեք:

#1 Երբ դուք բավականաչափ փաստեր չունեք

Մինչ ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրելը համոզվեք, որ իրավացի եք և ձեր խոսքերը հիմնավորված են փաստերով, այլ ոչ ենթադրություններով: Եթե այդպես չէ, լռեք:

#2 Երբ զգում եք, որ ձեր խոսքերը ցավ կպատճառեն

Ամենադժվարը զայրույթի պահին ավելորդ բան չասելն է: Սակայն եթե դիմացինը մտերիմ մեկն է և դուք գիտեք, որ ձեր խոսքերը ցավ կպատճառեն, աշխատեք չասել դրանք, քանի որ հետո դուք եք զղջալու:

#3 Երբ զգում եք, որ ձեր ասածի պատճառով ամաչելու եք

Եթե զգում եք, որ ձեր խոսքերի արդյունքում դուք կարող եք ամոթի զգացում ունենալ, ձեզ վատ զգալ, ավելի լավ է՝ լռեք:

#4 Երբ ձեր խոսելու թեման չէ

Հաճախ մենք սիրում են ամեն հարցով մեր կարծիքն արտահայտել՝ անկախ նրանից՝ մենք այդ կարծիքն արտահայտելու տեղն ու իրավունքն ունենք, թե ոչ: Երբ զգում եք, որ դա ձեր քննարկելու թեման չէ, պարզապես լռեք:

#5 Երբ ասելու ոչինչ չունեք

Սա տարօրինակ է, սակայն հաճախ մարդիկ, խուսափելով անհարմար լռությունից, ասում են ինչ-որ բան միայն ինչ-որ բան ասած լինելու համար: Մի արեք այդպես, եթե ասելու բան չկա, մի ասեք ոչինչ:

#6 Երբ ձեզ ծաղրում են

Լինում են դեպքեր, երբ ձեզ ծաղրում են առանց ինչ-որ պատճառի: Այդպես պատահում է, սակայն արդյո՞ք ի պատասխան ինչ-որ բան ասելը ձեզ կօգնի: Պարզապես ավելի բարձր գտնվեք և արհամարհեք: Երբ ծաղրողը զգա, որ չի կարողանում ձեզ հավասարակշռությունից հանել, պարզապես կձանձրանա և կդադարի այդպես վարվել:

#7 Երբ որոշել եք ինչ-որ բան փոփոխել ձեր պահվածքի մեջ

Գուցե դուք որոշել եք ձերբազատվել ինչ-որ վնասակար սովորությունից: Դա շատ գովելի է, սակայն պետք չէ դրա մասին բոլորին հայտարարել, քանի դեռ դուք ոչ մի լուրջ քայլ չեք ձեռնարկել: Թող ձեր գործողությունները խոսեն ձեր փոխարեն:

#8 Երբ ձեր բացասական էմոցիաները շատ են

Կա մի չգրված կանոն՝ հարկավոր չէ ինչ-որ բան ասել, երբ վատ տրամադրություն ունես: Ձեր բացասական լիցքերն ու հայացքները կարող են փոխանցվել ձեր զրուցակցին, դուք կարող եք նրանց թևաթափ անել միայն այն պատճառով, որ լավ տրամադրություն չունեք:

#9 Եթե դուք կարող եք խոսելու փոխարեն ինչ-որ արդյունավետ բան անել

Ո՞րն է վայրկյանում 100 բառ ասելու իմաստը, եթե դուք կարող եք ձեր ժամանակն անիմաստ խոսակցությունների վրա վատնելու փոխարեն ինչ-որ իսկապես օգտակար և արդյունավետ բան անել: Լռեք և գործով զբաղվեք:

#10 Երբ ձեր խոսքերն ինչ-որ վատ կերպ կանդրադառնան ինչ-որ մեկի վրա

Եթե զգում եք, որ ձեր խոսքերն ինչ-որ մեկի, նրա տրամադրության կամ համբավի վրա վատ կանդրադառնան, պարզապես մի ասեք ոչինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել