Սմարթֆոնների երկու առաջատար արտադրողների՝ Apple-ի և Samsung-ի նորույթները՝ iPhone 8-ն ու Samsung S8-ը ենթարկվել են դիմացկունության թեստի։ Թեստի տեսանյութը հայտնվել է SquareTrade-ի YouTube-ի ալիքում։

Apple-ը ներկայացրել էր նոր iPhone 8-ի ապակին որպես ամենաամուրը շուկայում, սակայն տեսանյութում երևում է, որ «խնձորային» սմարթֆոնի ապակին առաջին իսկ հարվածի դեպքում ճաքել է, սակայն սմարթֆոնը շարունակել է աշխատել։

Ընդհանուր առմամբ՝ արդյունքները հետևյալն են եղել. iPhone 8-ը ստացել 67 միավոր, iPhone 8 Plus-ը՝ 74 միավոր, Galaxy Note8-ը՝ 80 միավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել