Armtimes.com-ը գրում է.

Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս Որսորդական զենքեր եւ պարագաներ» ընկերության դիմաց տեղի ունեցած վիճաբանության գործով քիչ առաջ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել երեք անձ: Նշենք, որ վիճաբանության ժամանակ կիրառվել է նաեւ գազային ատրճանակ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից վերը նշվածի հետ կապված մեզ ասացին, որ ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացել Երեւանի բնակիչներ Գագիկ Աղաջանյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ Տիգրան Աղաջանյանը: Վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել