Մի քանի տարի առաջ Ֆիլ և Քիմ Քիրչոֆները ԱՄՆ Տեխաս նահանգի Միներալ Ուելս քաղաքում մի տուն գնեցին, այն էլ՝ ուրվականներով լի տուն։ Նրանք նախօրոք էլ տեղյակ էին տանը պատահած պարանորմալ երևույթներից, սակայն, այնուամենայնիվ, որոշել էին գնալ այդ քայլին։ Անգամ հարևաններն էին զգուշացնում՝ հեռու մնալ այդ տանից, բայց ոչ, նրանք գնեցին այն։

Ասում են՝ տանը մի քանի հոգիներ են ապրում՝ կին ուրվականը, ով սովորաբար խոհանոցում է լինում, երեխա ուրվականը՝ Ջոշուան, ով անմիջապես երկխոսության մեջ է մտնում տուն եկողների հետ։ Բացի այս երկուսից՝ տանը ևս մի քանի «չարաճճի» հոգիներ են ապրում։

Իրականում Քիրչոֆ զույգը երբեք էլ չի ապրել այդ տանը, այլ փոխարենը վարձով են տվել պարանորմալ երևույթներ հետազոտողներին, ովքեր շատ բան են բացահայտել այնտեղ։ Սակայն այժմ զույգը մտափոխվել է․ նրանք վաճառում են տունը։ Այն վաճառվում է 99․000 ԱՄՆ դոլարով։

Եթե «սիրում եք» հոգիներին, ապա այս տունը գնելը հավանաբար վատ միտք չէ։ Սակայն մի պայման կա․ այն գնելուց հետո չպետք է փորձեք ուրվականներին վտարել, ոչնչացնել կամ բարկացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել