Մեր օրերում ատամի ցավ ունեցող մարդը յուրաքանչյուր պահի կարող է այցելել ատամնաբույժի մոտ՝ պրոֆեսիոնալ բուժում ստանալու ու տառապանքներից արագ ազատվելու: «Ի՜նչ լավ է, որ 21-րդ դարում եմ ապրում»,- մտածում է հիվանդը, մինչ ատամնաբույժն իր աշխատանքն է կատարում: Մեր նախնիները չեն ունեցել հնարավորություն ստոմատոլոգիական կետեր այցելելու:

Ատամնաբույժի մասնագիտությունը, փաստորեն, մոլորակի վրա հայտնվել է շատ ավելի վաղուց, քան մենք պատկերացնում ենք: Խոսքը գնում է մ.թ.ա. 12-րդ հազարամյակի մասին: Հյուսիսային Իտալիայում հնագույն մարդկանց կմախքներն ուսումնասիրելիս հնէաբանների խումբը հայտնաբերել է ատամ, որի կարիոզային խոռոչի վրա ինչ-որ գործիքով կետ կար արված: Ամենայն հավանականությամբ, այդ գործիքն իրենից ներկայացրել է ոչ սովորական ձև ունեցող քար, որը հարմար էր բերանում աշխատելու համար: Անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ գտածոյի տարիքը մոտավորապես 14 000 տարի է: Ստացվում է, որ գտնված ատամը ստոմատոլոգիական հնագույն բուժումների է ենթարկվել: Հետաքրքիր է, որ հազարավոր տարիներ անց բուժման սկզբունքը չի փոփոխվել. բժիշկներն այսօր էլ ատամի՝ կարիեսից վնասված շերտն ու պլոմբ են տեղադրում:

Սակայն ինչպե՞ս են ամեն ինչ արել առանց ցավազրկողների: Գիտնականներն ունեն նաև այս հարցի պատասխանը: Սլովենիայում պեղումների ժամանակ մարդու կմախք է հայտնաբերվել, որն ունի 7000 տարվա պատմություն ու ատամներից մեկը ստոմատոլոգիական միջամտության է ենթարկված: Դրա վրա մեղրամոմ կար քսված, որը, ըստ էության, այն ժամանակների ցավազրկողն է համարվել վիրահատություններից հետո:

Որոշ ժամանակ առաջ մարդիկ կարծում էին, որ մեր նախնիներն իրենց ատամները բուժել են միայն մի եղանակով՝ դրանք հեռացնելով: Սակայն այժմ մենք գիտենք, որ անգամ հնագույն ժամանակներում մարդիկ նախընտրում էին պահպանել իրենց ատամները, քան հեռացնել դրանք:

Ատամնաբույժների աշխատանքը, իհարկե, գնալով ավելի արդյունավետ դարձավ: Հին Հունաստանում մարդիկ երկար ժամանակ մասնագիտանում էին ստոմատոլոգիական բավականին բարդ սարքեր ու անգամ երկաթե պրոթեզներ պատրաստելու համար:

Առաջ անզգայացման միջոցների փոխարեն հիմնականում թմրամիջոցներ էին կիրառում:  

20-րդ դարի սկզբին մեխանիկական հորատումը փոխարինվեց էլեկտրականով, որը գնալով կատարելագործվում է մեր օրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել