Իրաքի Քրդստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված՝ սահմանակից երկրների իրականացրած կանխարգելիչ գործողությունները նպաստում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին: Թուրքիայի և Իրաքի կողմից իրականացվող համատեղ զորավարժությանը զուգահեռ՝ Իրանի զինված ուժերը ևս կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում՝ ամրացնելով երկրի արևմտյան շրջաններում տեղակայված ՀՕՊ համակարգերը. մասնավորապես արևմտյան հատվածում երկրի օդային սահմանները պաշտպանելու նպատակով այդ շրջաններում նոր մոդելի հրթիռներ են տեղակայվել: 
Այդ համատեքստում իրանական ոչ պաշտոնական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Քրդստանի հարցում Թեհրանի հետ Անկարայի մոտեցումները ճշտելու նպատակով առաջիկայում Իրան են այցելելու Թուրքիայի նախագահն ու բանակի հրամանատարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել