Asekose.am-ը գրում է.

«Այդ հրապարակումը նոր եմ տեսել համացանցում և ապշած եմ: Դա ամբողջությամբ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Ինչպես կարելի է նման բան գրել`առանց դա ճշտելու: Դա կարող է անել միայն ուղեղից հիվանդ մարդը»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Սյուզի Մելիքյանը` անդրադառնալով համացանցում այսօր հայտնված հրապարակմանը, որում նշված էր, որ երգչուհու ընտրյալը բացահայտված է, ավելին` ներկայացված էր նաև այդ տղամարդու լուսանկարը:

Անդրադառնալով լուսանկարի տղամարդուն` երգչուհին նշեց. «Ես չեմ ուզում որևէ բան ասել, չեմ ուզում, որ ինչ-որ մեկն իմ ասածով PR-վի»:

Մեր այն հարցին` արդյո՞ք այս պահին երգչուհին ընտրյալ ունի, թե` ոչ, Սյուզին նշեց. «Ամուսնությունից հետո ես անձնական թեմաներով հարցազրույցներ չեմ տալիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել