Ամբողջ էությունը մեր աչքերն են: Մարդու հետ շփման ժամանակ մենք չենք վերահսկում այն, թե ինչպես են մեր աչքերն արձագանքում տեղի ունեցողին: Բայց հենց դրանցից է կախված՝ մարդը մեզ կվստահի, թե ոչ:

Որոշիչ դեր ունեն մեր բիբերը, ավելի ստույգ՝ դրանց մեծությունը: Որքան լայն բացված են զրուցակցի բիբերը, այնքան հեշտ է նրան վստահել: Պարզվում է՝ մենք կարող ենք ազդել բիբերի լայնացման և նեղացման վրա: Բավարար է պարզապես քեզ պատկերացնել մութ սենյակում:

Աչքերի հետ այս փոքր մանիպուլյացիան անելով՝ կարելի է դառնալ ոչ միայն լավ գաղտնիքներ լսող, այլև հրաշալի գործընկեր լուրջ գործարքներում: Եթե բիբերը բավականաչափ լայն են, դիմացի մարդը ենթագիտակցական մակարդակում պատրաստ է վստահել ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել