Երբ երեխաները գնում են դպրոց, նրանց սովորեցնում են, որ եթե հանկարծ ծնողներից մեկը խփի կամ թեկուզ գոռա, ապա նրանք պարտավոր են անհապաղ հեռազանգել 9-11, այսինքն՝ ոստիկանություն, այդպիսով միանգամից սեպ խրելով երեխաների և ծնողների միջև, օտարացնելով և խորթացնելով նրանց միմյանց նկատմամբ, այսինքն՝ դժբախտացնելով երեխային, թեև երեխան առայժմ չի գիտակցում, թե ինչպես է ինքն այդ չգիտակցված քայլով «նախասահմանում և աղավաղում» իր ճակատագիրը․․․ Հազարավոր ողբերգական դեպքեր են եղել, երբ երեխան տեղեկացրել է ոստիկանություն ծնողական իբր «բռնության» մասին․․․ Շատ երեխաներ հայտնվել են մանկատանը, ծնողները՝ բանտում կամ պարզապես լքել են իրենց երեխաներին, որոնք արդեն ամեն ինչում ընդդիմանում են ծնողներին, քանզի հարգանք, սեր ակնածանք երևույթներն այլևս գոյություն չունեն քաղաքակիրթ համարվող երկրներում․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել