«Խորհրդարան չանցնելուց հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գործա­րանի սեփականատեր Հակոբ Հա­կոբյանի գործերն սկսել են «աջ» գնալ: Նա Դիլիջանում համանուն գարեջրի գործարան է հիմնել, որի բացումը կկա­յանա առաջիկայում: Հակոբյանը վստահեցրել է, որ նոր ապրանքանիշը հայկական շուկայում հստակ առանձնահատկություն ունի. «Ինչպես գիտեք, դրսից գարեջրեր են ներկրվում, աշխա­տելու ենք այնպես անել, որ դրանց որակին մոտ լինի, որպեսզի նրանց փոխարեն նախընտրեն մեր տեղական արտադրությունը: Նպատակը եղել է, որ պայքարենք ներմուծվող գարեջրերի դեմ»: Հա­կոբյանը մանրամասնել է, որ նոր արտադրանքը նման է լինելու չեխական և գերմանական գա­րեջրին և արտադրվելու է համապատասխանա­բար Դիլիջան-1, Դիլիջան-2 տարբերանշաններով: Այդ գարեջրի արտադրությունն արդեն կա և փոքր քանակով հայկական շուկա է հանվել: Հակոբյանը մտածում է նաև արտահանման մասին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել