«ԲՀԿ-ն որոշել է նոյեմբերին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, ով Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ աղջկա ամուսինը։
 
Աղասի Հակոբջանյանը ևս ԲՀԿ-ական է։ Սիսիանի քաղաքապետի պաշտոնը հիմա ավելի է կարևորվում, եթե նկատի ունենանք, որ քաղաքին միացվել է Սիսիանի 27 գյուղական համայնք։ 
 
Կարեն Համբարձումյանը հայտնի է նաև նրանով, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ համատեղ ՀԷԿ-ի բիզնես ունի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել