Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև: Արդարև, մենք ենք կենդանի Աստծու տաճարը, ինչպես Աստված ինքն ասաց. 
«Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ: 
Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք՝ իմ ժողովուրդը»: 
Ահա թե ինչու Աստված հրահանգում է մեզ. 
«Անջատ և հեռու կացեք հեթանոսներից, մի դիպչեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ: Ես հայր կլինեմ ձեզ համար, և դուք կլինեք իմ որդիներն ու դուստրերը»: 
Սիրելինե՛ր, այս խոստումները եղել են մեզ համար: Ուստի հեռո՛ւ մնանք մարմնական և հոգեկան ամեն պղծությունից, մաքրենք մեզ կատարելապես՝ ապրելով Աստծու երկյուղով:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:16-7:1):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել