Operativ.am-ը գրում է․

21-ամյա ամերիկուհի Լուրդես Զավալետան, ով ապրում է Տեխասում, թվիթթերյան իր էջում լուսանկար է հրապարակել, որն անհանգստացրել է օգտատերերին: Լուրդեսի նոր «հմայիչ սիրելին» աննկարագրելի նման է փոփի արքա Մայքլ Ջեքսոնին:

Լուսանկարում, պարզվել է, մեքսիկացի Սերխիո Կորտեսն է, ով այժմ ապրում է Իսպանիայում և աշխատում է որպես Ջեքսոնի նմանակ: Նույնիսկ իր սեփական շոուն ունի և մեծ հաջողությունների է հասել, քանի որ համարվում է Մայքլ Ջեքսոնին ամենալավ նմանակողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել