Dynamiq նավաշինական գործարանում ավարտվել է Studio F.A. Porsche դիզայներական ստուդիայի նախագծած, յուրահատուկ դիզայնով ու ինտերիերով, 16 միլիոն դոլար արժողությամբ շքեղ զբոսանավի կառուցումը: Այն ջուրն են իջեցրել իտալական Վիարեջոյում: Նավում առկա է շքեղ ու հարմարավետ կյանքի համար նախատեսված ամեն ինչ՝ սպա կենտրոն, խոհանոց, բացօթյա տաղավար: Ընդհանուր առմամբ՝ դրա վրա անձնակազմի 6 անդամ և 6 ուղևոր կարող է տեղավորվել: Այն նաև կարող է 39կմ/ժ արագություն զարգացնել:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել