Շոգը մեծ խնդիր է ոչ միայն հասուն մարդկանց համար, այլ նաև փոքր երեխաների։ Արդեն հաստատվել է, որ գերտաքացումը կարող է բերել երեխայի հանկարծամահության սինդրոմի։

Ահա, թե ինչու են ծնողները փորձում պաշտպանել իրենց երեխաներին արևից զբոսանքի ժամանակ՝ ծածկելով սայլակը ծածկոցով։

Բայց իրականում դա ամենավատ բաներից է, որը մենք կարող ենք անել։ Այդպիսով մենք ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում ենք երեխայի գերտաքացման հավանականությունը։

Բանն այն է, որ երեխային ծածկելը չի նվազեցնում սայլակի ջերմաստիճանը, այլ հակառակը՝ բարձրացնում է։ Եվ այդ ամենը բերում է վտանգավոր արդյունքի։

Այդպիսի համոզմունքի եկել են Շվեդիայի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են այս հարցի բոլոր կողմերը։

Ըստ նրանց. «Երեխայի սայլակում ավելի շոգ է լինում, եթե այն փակում ենք կտորով։ Արդյունքը գրեթե նույնն է, ինչ թերմոսինը։ Թթվածինը վատ է շրջանառվում փակ տարածության մեջ, և երեխան այդպիսի տարածությունում սկսում է դժվարությամբ շնչել, չնայած որ չի կարողանում ձեզ դրա մասին ասել»։

Որպեսզի բոլոր այդ համոզմունքները գիտականորեն ապացուցվեն, մասնագետներն անցկացրել են մի հետազոտություն։ Դատարկ սայլակներն ամբողջ փորձի ընթացքում թողել են փողոցում՝ արևի ճառագայթների տակ, առավոտյան 11։30-ից մինչև 13։00։

Ծածկոցով փակված սայլակի ներսում դրել էին ջերմաստիճան, որտեղ ջերմաստիճանը գրանցել է 34 աստիճան արդյունքը, իսկ ահա բաց սայլակում՝ 22 աստիճան։

Ինչո՞ւ է այդպես լինում։ Մանկաբույժներն ասում են, որ երեխայի մարմինը չի կարողանում իր սեփական մարմնի ջերմաստիճանը կարգավորել այնպես, ինչպես հասուն մարդը։

Դրա համար ավելի լավ է հետևել այդ ամենին, որպեսզի արևի ուժեղ ճառագայթման ժամանակ ձեր երեխան լինի ստվերում։ Որպեսզի սայլակում լինի ցածր ջերմաստիճան, նրա շուրջը խոչընդոտներ պետք է չլինեն։

Ինչպես պահպանել երեխայի առողջությունը անոմալ շոգ եղանակին։
  • Արագ լողացրեք երեխային սառը ջրով, քնելուց առաջ։
  • Դրեք երեխայի սենյակում դույլով սառույց։ Այն կիջեցնի սենյակի ջերմաստիճանը ամբողջ գիշերվա ընթացքում:
  • Դրեք ամանով սառը ջուր օդափոխիչի դիմաց։ Այն նույնպես կիջեցնի սենյակի ջերմաստիճանը։
  • Եթե դրսում շոգ է, ապա մի ծածկեք երեխային։ Երբեմն ժիլետները կամ ուրիշ հագուստներն ամբողջովին բավարար են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել