ԱՄՆ-ը միասնական Իրաքի հույս ունի՝ հանուն ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ոչնչացման և Իրանի հետմղման, լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Սառա Սանդերսը՝ կապված այսօր Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի հետ։

«Մենք միասնական Իրաքի հույս ունենք՝ ԴԱԻՇ-ին ոչնչացնելու և Իրանին հետ մղելու համար»,-ասել է Սանդերսը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։

ԱՄՆ-ն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ կտրականապես դեմ է հանդես գալիս տարածաշրջանում Իրանի ազդեցության աճին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել