Թուրքիան հետևողականորեն ժողովրդագրական պատկերի քաղաքականություն է տանում արդեն 20 տարուց ավել: Սակայն այն ավելի ընդգծվեց Էրդողանի նախագահ դառնալուց հետո: Եթե մինչև վերջերս ՀՀ-ի արևմտյան սահմանակից բնակավայրերում՝ Իգդիր, Կարս, բնակվում էին բացառապես քրդեր կամ գոնե մեծամասնություն էին կազմում քրդերը, ապա այժմ պատկերը լրիվ այլ է: Իգդիրը բնակեցված է ազերիներով, Կարսը նույնպես գնում է այդ ճանապարհով և կարծես ճանապարհի կեսին է, Աղըր նահանգում նոր-նոր սկսել են ազերիներով լցնել: Անկարան գիտակցում է, որ վաղ թե ուշ կազմաքանդվելու է Թուրքիան, որ քրդերը ամեն կողմից ինքնավարություններ են հռչակելու, դրա համար հայերին պոտենցիալ դաշնակից քրդերին փոխարինում է հայերին ոխերիմ թշնամի ազերիներով, որպեսզի այս կողմից գոնե վերացնի որևէ ենթադրյալ աջակցություն ու կոնտակտ հայ-քրդական համատեքստում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել