ԱՄՆ ծննդատներից մեկի երկու բուժքույրերին հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին լուսանկարները, որոնցում նրանք ծաղրում էին նորածնին:

Լուսանկարներում, որոնք հայտնվել են Ֆեյսբուքում, բուժքույրերից մեկը երեխային մեջտեղի մատ է ցույց տալիս և մեկնաբանում նկարը. «Իմ ներկա վերաբերմունքը այս փոքրիկ սատանաներին»:

Երկրորդ լուսանկարում մյուս բուժքույրն է, ով բռնել է երեխային երկու ձեռքերից և պարեցնում է նրան 50 Cent-ի In Da Club երգի տակ:

Տեսանյութում բուժքույրը ծիծաղում է և կատակում նկարահանողի հետ՝ ասելով. «Մենք սրա համար դժոխք կընկնենք»:

Այնուհետև կինը բռնում է մի քանի ժամ առաջ ծնված երեխային թևատակերից և շարժում նրա ձեռքերը:

Այդ լուսանկարները տարածվեցին համացանցով հարյուր հազարավոր կիսումներով, մինչև նկատվեցին հոսպիտալի ղեկավարների կողմից:

Քիչ ուշ Ֆեյսբուքում հայտնվեց հաստատության տնօրենի հայտարարությունը դեպքի վերաբերյալ:

 «Մեզ հայտնի է տեսանյութի և լուսանկարների մասին, որոնք հրապարակվել են համացանցում: Դա պարզապես անթույլատրելի է:

Մենք արդեն բացահայտել ենք մեղավորներին: Այժմ նրանք հեռացված են աշխատանքից, նրանցով կզբաղվեն օրինապահ մարմինները:

Մենք նաև մտադիր ենք տեղյակ պահել դեպքի մասին երեխայի ծնողներին»:

Համացանցի օգտատերերի մեծամասնությունը նույնպես սուր քննադատության է ենթարկել բուժքույրերի արարքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել