Armtimes.com-ը գրում է.

Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Ինչպես տեղեկացրել էինք՝ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին բաց նամակով դիմած համալսարանի դասախոս, պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի նկատմամբ բուհի գիտխորհուրդն անվստահություն է հայտնել: Խորիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտխորհուրդը նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ ինքը ժամանակավոր պաշտոնակատար է: Վերջինս կարծում է, որ նրանց նման քայլի է դրդել Սահակ Մինասյանը, ի դեպ, նա Շիրակի ՀՀԿ-ի կառույցի ղեկավարն է:

«Նրա այդ որոշումը ոչ մի իրավական հիմք չունի: Ես պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար եմ մինչեւ նոյեմբերի կեսերը`ռեկտորի հրամանով: Այսինքն, ես գիտխորհրդի կողմից ընտրված չէի, որ գիտխորհուրդն էլ իմ նկատմամբ անվստահություն հայտներ: Պատճառն այն է, որ իբր ես խաթարում եմ ֆակուլտետի բարոյահոգեբանական  անդորրը: Ասում են, թե գիտխորհուրդը որոշել է, որ պետք է ուսանողներից, աշխատակիցներից ճշտումներ անենք Ձեր մասին, բայց այս պահին ի աջակցություն ինձ ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել: Սա հապշտապ որոշում էր, իսկ գիտխորհրդի անդամների 99 տոկոսը կամակատարներ են: Այնտեղ մտավորականություն գոյություն չունի, բոլորը իրենց անձնական շահերի հետեւից են ընկած, եւ բնական է, որ պետք է կողմ լինեին, որ ստուգումներ անցկացվեր»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Խորիկյանն` ավելացնելով, որ Սահակ Մինասյանը իր դեմ լարվել էր այն բանից հետո, երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը ՇՊՀ-ում ստուգումներ կատարելու ժամանակ Խորիկյանը պատմել է որոշ թերությունների մասին:

Հովհաննես Խորիկյանի խոսքով`Մինասյանի պատճառով խախտվել է դասաժամերի անցկացման գործընթացը:

«Ամբողջ ուսումնական գործընթացը Սահակ Մինասյանը կազմակերպում է կամայական: Ամբիոնի դասաբաշխումները չի ստորագրում, որ իր ուզած մարդկանց դասաժամերն ավելացնի: Երկու պրոռեկտորները`Բագրատ Պողոսյանը եւ Անահիտ Ֆարմանյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է,-հեղ.) դասաբաշխումները ստորագրել են, ռեկտորն ի՞նչ իրավունք ունի, որ չի ստորագրում:   Նա գիտաժողովների համար գումար չի տալիս, այնպես է անում, որ գիտխորհուրդի նիստերին անդամները կանգնում ու խոսում են ի պաշտպանություն ռեկտորի: Նրան, ում բարձ աշխատավարձ է տալիս, իր օգտին բարձր բղավում են: Ես մի քանի անգամ խնդրել եմ, որ գիտաժողովներ կազմակերպի հայաստանյան այլ բուհերի հետ, բայց մերժել է: Գումար չի տալիս, որ Ռուսաստանում գիտաժողովի մասնակցեմ, բայց ռեկտոր կոչվածը կարծեմ 400 հազար դրամ տալիս է ինչ-որ ռոք համերգի»,-նշում է Խորիկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել