Armtimes.com-ը գրում է.

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությամբ նշվում էր, որ հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբեր ամսին կայցելեն տարածաշրջան։

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը armtimes.com-ին ասաց, որ նախագահների հանդիպման հստակ ժամկետները դեռեւս անհայտ են եւ դրա մասին անմիջապես կտեղեկացնեն, հենց հստակ լինի: Իսկ հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կան նախագահների հանդիպումից, Բալայանը պատասխանեց՝ «Մենք բազմիցս ասել ենք, մեկ անգամ եւս կրկնեմ՝ հանդիպումները օգտակար են նրանով, որ երկխոսությունը պետք է շարունակել, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա: Նույն ակնկալիքն էլ ունենք առաջիկա հանդիպումից»: Հարցին՝ արդյոք Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ, մոտեցումներում ու փաստարկումներում փոփոխություններ սպասվո՞ւմ են, Բալայանը պատասխանեց, թե ամեն դեպքում այս փուլում դետալները հրապարակման ենթակա չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել