«Աստվածային իմաստություն»

paintings

Բոլոր ժամանակների ամենահայտնի նկարներից մեկում գիտական գաղտնիք կա թաքնված։ Այն գտնվում է Սինքստինյան կապելլայի առաստաղին։ Միքելանջելոյի այս նկարում Աստված Ադամին է հանձնում կյանքի առաջին կայծը։ Աստծո ու նրա հրեշտակների ետևում գտնվող կարմրաշագանակագույն ծածկը նույն չափի է, ինչ մարդու ուղեղը։ Հետազոտողներին նույնիսկ հաջողվել է նկարի վրա հավաքել ուղեղի կոնկրետ մասեր։ Բազմաթիվ վարկածներ կան, որ փորձում են բացատրել՝ ինչու է Միքելանջելոն արել սա. դրանցից մեկի համաձայն՝ ուղեղը խորհրդանշում է այն, որ Աստված աստվածային գիտելիքով է շնորհում Ադամին։ Այնուամենայնիվ, մի ավելի հայտնի վարկած առաջարկում է, որ Միքելանջելոն ուղեղը նկարել է որպես ծածուկ բողոք այն բանի, որ եկեղեցին մերժում է գիտությունը։

Միքելանջելոյի ծաղրը

painting

Սինքստինյան կապելլայի առաստաղին մեկ ուրիշ բան էլ է նկատվում։ Նկարը պատվիրած պապին շատերը չէին սիրում, այդ թվում՝ Միքելանջելոն։ Նկարիչը որոշեց մեղմ ծաղրանքի ենթարկել նրան՝ Զախարիա մարգարեին նկարելով այնպես, որ նման լինի նրան։

Հայելու միջի տղամարդը

paintings

15-րդ դարի նկարիչ Յան վան Էյքը չէր կարող իրեն չպատկերել հայտնի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» գործի մեջ։ Վան Էյքը երկու պատկերների ետևում՝ պատին, լատիներեն գրել է «Յան վան Էյքը եղել է այստեղ 1434»։ Սակայն եթե նայեք հայելուն, կտեսնեք երկու հոգու՝ կանգնած այնտեղ, որտեղ պետք է կանգնած լիներ այս տեսարանը նայողը։ Լայնորեն տարածված է այն տեսակետը, որ ձեռքերը բարձրացրածը հենց Վան Էյքն է։

«Մոնա Լիզա»

paintings

Լեոնարդո դա Վինչին իսկապես որոշ գաղտնիքներ է թաքցրել իր հայտնի գործերում, մասնավորապես՝ «Մոնա Լիզա»-ում, որը Լուվրի թանգարանում ամենաշատ այցելուներ ունեղող արվեստի գործն է։ Այս կնոջ աջ աչքում իրականում գրողի անվան առաջին տառերն են՝ LV, սակայն դա այնքան փոքր է գրված, որ անզեն աչքով հնարավոր չէ տեսնել։ Իսկ ամենազարմանալին այն է, որ 2015 թվականին մի ֆրանսիացի գիտնական դիմանկարի ետևում գտել է մեկ այլ դիմանկար ևս։ Մեծամասնությունն ասում է, որ դա Դա Վինչիի առաջին «սևագիր»-ն է եղել, որի վրայից նա նորից նկարել է՝ իր գլուխգործոցը ստանալու համար։

Բոտիչելլի բուսաբանը

paintings

«Վեներայի ծնունդը» հայտնի նկարի հեղինակը, ինչպես պարզվում է, բավականին ամուր կապեր է ունեցել բույսերի հետ։ Իր նկարներից մեկ ուրիշում՝ «Պրիմավերա»-ում, հետազոտողները գտել են 500 տեսակի բույս՝ բոլորը նկարված գիտական ճշգրտությամբ։

«Վերջին ընթրիք»-ի երաժշտական հացը

paintings

Իտալացի երաժիշտ Ջիովանի Մարիա Պալան բացահայտել է, որ այս նկարում Դա Վինչին փոքրիկ երաժշտական մելոդիա է գրել։ Եթե նկարի վրա 5 գիծ տանենք՝ առաքյալների ձեռքերն ու սեղանին դրված հացի կտորները միացնելով իրար, կստանանք նոտաներ։ Աջից ձախ կարդալով՝ այս նոտաները կազմում են 40 վայրկյան տևողությամբ հիմնատիպ մելոդիա։

Մեկ ա՞յլ «Վերջին ընթրիք»

paintings

«Աստղազարդ գիշերվա» հեղինակ Վան Գոգը նկարել է նաև այս գունավոր սրճարանային տեսարանը՝ «Սրճարանի գիշերային տեռաս»-ը։ Թվում է՝ ոչ մի տարօրինակ բան, սակայն նկարում շատ բաներ են վկայում այն մասին, որ սա Դա Վինչիի «Վերջին ընթրիք»-ի ժամանակակից կրկնօրինակն է։ Սրճարանում նստած են ուղիղ 12 հոգի։ Նրանք շրջապատել են կանգնած, երկար մազերով մեկին, ով կանգնել է պատուհանի խաչաձև պատկերի առջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել