Panorama.am-ը գրում է.

Որքան էլ Իրանը կառավարելի դաշտում է պահում քրդական խնդիրը՝ բնական է, որ Իրաքյան Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեն մտահոգում է պաշտոնական Թեհրանին։ Սա է պատճառը, որ բազում տարաձայնություններ ունեցող Իրանը և Թուրքիան քրդական ինքնավարությունում անցկացվող հանրաքվեի հարցում  բավական մոտ դիրքորոշում ունեն։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։

«Ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը տարբերվում է Անկարայի դիրքորոշումից, Անկարան ավելի կտրուկ է արտահայտվում այս հարցի առնչությամբ։ Ինչ վերաբերում է  Իրանին, ապա այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին հանրաքվեի հարցով խորհրդակցություններ է ունեցել ինչպես Թուրքիայի և ՌԴ-ի նախագահի, այնպես էլ Իրաքի վարչապետի հետ։

Բոլոր այս քննարկումներում նա դեմ է արտահայտվել հանրաքվեին՝ ընդգծելով տարածաշրջանում սահմանների անխախտելիության հանգամանքը։ Իրանը, երկրի ներսում ունենալով անջատողականության սպառնալիք, բնական է, որ պետք է դեմ արտահայտվի սահմանների շուրջ բոլոր գործընթացներին, որոնք կարող  են նոր պետություն առաջացնել»,- նշեց իրանագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել