Panorama.am-ը գրում է.

Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո՝ սեպտեմբերի 22-ին,  Հայաստանից Նոր Ջուղա էին վերադառնում խորհրդաժողովին մասնակցած  Սպահանի Հայոց Թեմի պատվիրակության անդամները, այդ թվում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը, ով գիշերվա ժամը 10:00-ի սահմաններում իր  բնակարանի մուտքի առջև հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի դիվանից հայտնում են, որ նրանք մահակով և սուր զենքով վիրավորել են նրան և դիմել փախուստի: Մինչ այդ հանցագործները փորձել են հարձակվել նաև Առաջնորդարանի ավտոմեքենայի վրա, որով Վարուժ Մինասյանը իր բնակարան գնալիս է եղել:

Աղբյուրը հայտնում է, որ նույն մեքենայում է եղել նաև թեմի թեմակալ Առաջնորդ Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը, այդուհանդերձ, հակառակ տարածված լուրերի, Հայր Սուրբը և վարորդը հարձակման թիրախ չեն դարձել և նրանց ու մեքենային որևէ վնաս չի պատճառվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել