Life.panorama.am-ը գրում է.
Երկար տարիների ընդմիջումից հետո երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Երեւանը ներկայացնող 17-ամյա Լիլի Սարգսյանը։ 
Մրցույթի թերությունների, հետաքրքիր կողմերի, ինչպես նաեւ հաղթող մասնակցի մասին Life.panorama.am-ը խոսել է մոդել Մայա Պողոսյանի հետ:
 
«Կարծում եմ յուրաքանչյուր զարգացող երկրի համար կարեւոր է, որ նորաձեւության ոլորտը եւս զարգացում ապրի: Ցավալի էր, որ երկար տարիներ այս մրցույթը մեզ մոտ չէր կազմակերպվում, ցավալի էր, որ չկար մեկն, ով կարողանար այդ ողջ կազմակերպչական աշխատանքն իր վրա վերցներ ու  պատվով ներկայացներ: Երբ այս տարի տեղեկացա, որ մրցույթը երկար տարիներ անց կայանալու է եւ կազմակերպիչն էլ Գոհար Հարությունյանն է, շատ ուրախացա, որովհետեւ գիտեմ, որ նա մեծ պատասխանատվության տեր մարդ է, հետո տեղյակ է այս մրցույթի բոլոր կողմերին, քանի որ տարիներ առաջ անձամբ է անցել այդ ամենի միջով: Ես շատ մեծ հետաքրքրությամբ էի սպասում մրցույթին, միաժամանակ, շատ լավ էի հասկանում, որ դա մեծ թիմային աշխատանք պետք է լիներ»,- նշեց Մայա Պողոսյանը: 
 
Խոսելով թերությունների մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Թերությունները կախված են մեզանից: Եթե մենք հայերիս հատուկ բնավորությամբ զուր աչքով փնտրենք դրանք, բնականաբար կգտնենք, բայց պետք է հասկանանք, թե ինչ մոտեցում ենք ուզում ցուցաբերել: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել