Yerkir.am-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասվելիք նախագահական ընտրություններին այլընտրանք չկա. հայտնում է Интерфакс-ը:

«Մենք մի ընտրություն ունենք` Պուտինը: Ամբողջ ռուս ազգը 100 տոկոսով կաջակցի նրան: Կա Պուտին, կա Ռուսաստան: Այսօրվա Ռուսաստանը պետք է գլխավորի Պուտինը և իր հետևից տանի ռուս ժողովրդին»,- ասել է Կադիրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել