Հանգստյան օրերին Արտաշատի սահմանային ջոկատի տարածքում՝ Երասխ գյուղի մոտակայքում, ձերբակալվել է հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած անհայտ անձը:

Ինչպես հայտնում է Հայաստանում ՌԴ-ի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը՝ սահմանախախտը որևէ դիմադրություն չի ցուցաբերել: Անձնական ստուգման ժամանակ՝ ինքնությունը հաստատող փաստաթղթեր և արգելված առարկաներ չեն հայտնաբերվել:

Իրավախախտի խոսքով՝ ինքն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է՝ 1985 թվականին ծնված:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալվածի նկատմամբ իրականացնում է ստուգման համալիր աշխատանքներ:

Անցած շաբաթվա ընթացքում սա Արտաշատի սահմանային ջոկատի տարածքում իրավախախտի ձերբակալման երկրորդ դեպքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել