Երկար ժամանակ համարվում էր, որ ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդիկ չպետք է օգտագործեն ճարպոտ ընկուզեղեն, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկույզները հարուստ են օգտակար ճարպերով, սպիտակուցներով, վիտամիններով ու ֆոտոքիմիական միացություններով: Գիտնականների հավաստմամբ՝ այնպիսի ընկույզները, ինչպիսին են նուշն ու պնդուկը, օգնում են ազատվել ավելորդ քաշից և պաշտպանում են ճարպակալումից: 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկույզներ օգտագործող մարդկանց քաշն ավելի թեթև է լինում, քան նրանց քաշը, ովքեր հրաժարվել են ընկույզներից: Բացի այդ՝ ընկույզներ օգտագործելու դեպքում ճարպակալման հավանականությունը նվազում է 5%-ով: Ի դեպ՝ ընկույզներն օժտված են նաև մի շարք այլ օգտակար հատկություններով: Օրինակ՝ դրանք շատ օգտակար են հիշողության համար:

Մասնագետները նաև պարզել են, որ ընկույզներն ու գետնանուշն օգնում են նվազեցնել քաղցկեղի, շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների և այլ խնդիրների հետևանքով վաղաժամ մահվան հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել