Yerkir.am-ը գրում է.

Հայաստանում է գտնվում Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան: Նա այսօր այցելեց Խ. Աբովյանի մանկավարժական համալսարան, հանդիպեց ռուսերեն լեզվի դասախոսների և Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի հետ:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ Վասիլևան Հայաստան է ժամանել կրթության ոլորտի մի շարք արցերում համագործակցությւոն հաստատելու համար:

Հարցին, թե որքանով կապ ունի ՌԴ նախարարի այցը օրերս քննարկվող ռուսաց լեզվի հայեցակարգի հետ` նախարարը պատասխանեց, որ ոչ մի կապ չունի.«Ռուսաց լեզվի հայեցակարգի հետ այցն ամենևին էլ կապ չունի, իսկ մանկավարժականում ուղղակի ռուսերենի մասնագետների հետ հանդիպում էր` կրկին հայեցակարգի հետ կապ չունեցող»:

Հանդիպման վերջում Օլգա Վասիլևային շնորհվեց մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել