Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, թե ինչու է իր թիմը վատ խաղում պաշտպանությունում:

ԱՊԼ-ի 6 խաղում մերսիսայդցիներն արդեն 11 գնդակ են բաց թողել.

«Ակնհայտ է, որ մենք չափազանց շատ գոլեր ենք բաց թողնում, դրանում կասկած չկա:Ինձ համար դա ծանր է: Ես գիտեմ, թե ինչպես ճիշտ կառուցել խաղը պաշտպանությունում, բայց, ակնհայտ է, որ մեզ մոտ դա դեռևս վատ է ստացվում, բայց ամեն ինչ նորմալ կլինի:

Կարևորը` մարտավարական կարգապահությունն է: Ես ամեն ինչ չէ, որ գիտեմ ֆուտբոլի մասին, բայց կարող եմ երկու ժամում գիրք գրել պաշտպանությունում խաղի մասին, երբ և որտեղ պետք է ֆուտբոլիստը գտնվի: Դեռևս բոլորը չեն, որ կատարում են այն, ինչ ես խնդրում եմ, բայց մենք կաշխատենք: 

Գիտեմ, որ մեզ արդյունքներ են պետք: Բայց ես հավատում եմ իմ թիմին և ցանկանում եմ այն ավելի լավը դարձնել»,- Կլոպի խոսքերն է փոխանցում «FourFourTwo»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել