Armsport.am-ը գրում է.

Նորվեգիայի Բերգեր քաղաքում անցկացված խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես է եկել ներկայումս ԱՄՆ-ում բնակվող Հրաչյա Շաբոյանը, որը պայքարը սկսել է երիտասարդների 135 կմ խմբային վազքում:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ծավալված պայքարի ընթացքում մրցատարածությունում մի քանի անգամ հեծանվորդների զանգվածային անկումներ են եղել, և մասնակիցները բաժանվել են խմբերի:

Արդյունքում, Հրաչյա Շաբոյանը զիջել է դիրքերը և չմտնելով ժամանակային սահմանափակման մեջ՝ դուրս է մնացել մրցատարածությունից:

Մեկնարկած 189 հեծանվորդներից եզրագիծ հասել է 129-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել