Այ մարդ, ի՜նչ եք դրած գլուխ դնում, թե ո՞ւմ հետ է հանդիպել Րաֆֆին Մոսկվայում, ո՞ւմ հետ չի հանդիպել, խի՞ ա հանդիպել, ո՞վ ա կազմակերպել հանդիպումները, բա ի՞նչ ա լինելու․․․
Դե թերթերն էլ միանգամից սկսել են տարբեր վերլուծություններ, ենթադրություններ, մուտիլովկեք ու գուշակություններ անել: Էսօր արդեն տեսա, որ հասցրել են էլ Արա Աբրահամյանի, էլ Կարախանյանի, էլ Մեդվեդևի, էլ Չեռնովի, էլ Պուտինի, էլ եսիմ ում անունները խառնել ու նենց շիլաշփոթ են սարքել, ոնց որ Ռուսաստան կատարած Րաֆֆու այցն ինչ-որ դարակազմիկ մի իրադարձություն էր․․․
Այնինչ, այս այցն ուղղակի շոու էր, ոնց որ և դրան նախորդող մի քանի ամիսը: Րաֆֆին ոչ մեկի հետ էլ չի հանդիպել ռուսական քաղաքական իսթաբլիշմենթից: Նենց չէր, որ ինքը ուզում էր, բայց իր հետ չհանդիպեցին, բայց դե ամեն դեպքում, հանուն ինչի՞ պետք է իրա հետ հանդիպեին, էն էլ բարձր մակարդակներում․․․
Իրականում, էս սաղ թատրոնը մի բանի համար էր․ ամսի 9-ի ծիծեռնակա-ոստիկանապետա-աղոթքային խայտառակությունից հետո ստեղծվել էր մի նոր իրականություն, որտեղ ամսի 12-ին հայտարարված հանրահավաքին համարյա մարդ չէր գա՝ խորը հիասթափության պատճառով ու քանի որ ցանկացած տեսակի խոստումներն ու օդային խոսակցությունները՝ «Բարև Հայաստան, բադասխան ես տալու, ռահվիրա, զորավարին հարցրեք», արդեն ոչ ոք լուրջ չի ընկալելու, ուստի պետք էր ստեղծել գոնե ինչ-որ ինտրիգ, ինչ-որ հետաքրքրություն, որ էսօրվա հանրահավաքին հավաքվածների թիվը գոնե մի 1000 հոգի կազմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել