Yerkir.am-ը գրում է.

Այս բոլոր փոփոխությունները բխում են Արցախի Հանրապետության  Սահմանադրությունից. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանգրեր է ստորագրել, որով Արցախի կառավարությունը մի շարք կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել:

Նշենք, որ Արցախն այլևս վարչապետ չի ունենա, այն փոխարինվել է պետական նախարար պաշտոնով: «Պետնախարարի լիազորությունները կա Սահմանադրության մեջ գրված: Համակարգելու է ֆինանսերի և մի շարք այլ ոլորտներ, բայց  համեմատած վարչապետի լիազորությունների, պետնախարարինն ավելի սահմանափակ է»,- ասաց նա, ապա հավելեց, որ կառավարության ղեկավարը և աշխատանքի պատասխանատուն նախագահն է:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի փոփոխությանը, հարցին էլ` Կարեն Միրզոյանին կտեսնե՞նք այլ պաշտոնում, ապա Բաբայանն ասաց, որ Կարեն Միրզոյանը փորձառու դիվանագետ է և իրեն աշխատանք կգտնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել