Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ տիկին Սայադյան,
Խնդրում եմ՝ զգուշացրեք ձեր մարզի տնօրեններին, որ վերնաշապիկի գույնի պատճառով երեխաներին դպրոցից տուն չուղարկեն ու ծնողներին լրացուցիչ հոգսի տակ չգցեն: Օրինակ՝ Մեծամորի թ.1 դպրոցի տնօրենն այս աշակերտին, ում վերնաշապիկն, ասացեք խնդրեմ, բացարձակ ճերմակ չէ, տուն է ուղարկում՝ պահանջելով սպիտակ վերնաշապիկ: Զգուշացրեք իրենց, որ վերնաշապիկի գույնից չէ կախված կրթության որակը, այլ նրանից, թե ինչպես է տնօրենը դպրոցում կազմակերպում կրթությունը, երեխաները սիրո՞վ են հաճախում դպրոց, թե՞ զոռով: Բավական է՝ ձևի ետևից ընկնեք, եթե կարող եք, բովանդակությանը հետևեք:
Հուսամ՝ խնդրանքս տեղ կհասնի, այլ միջոցների դիմելու կարիք չի լինի, առանց այդ էլ այդ մարզում կրթությունը 10 ոտքով կաղում է, որովհետև, ինչպես երևում է, պատահական մարդիկ են հայտնվում տնօրենի աթոռին:

Հ.Գ. Այս պահին այդ դպրոցի մի ծնող ինձ գրեց այն մասին, որ դպրոցի զուգարանի վրա կողպեք է դրված, տիկին Սայադյան։ Հետաքրքրվեք, թե դպրոցում տնօրենը ո՞ր զուգարանից է օգտվում, ու այդ զուգարանը բացեք նաև երեխաների համար: Ի դեպ՝ այս բողոքները նաև հենց ձեզ են վերաբերում. ակնհայտ է, որ դուք էլ ձեր տեղում չեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել