Դեպքերի ընթացքի չտեսնված զարգացում:
Կոմելն ու Գորանը, որը նախկինում խնդրել էր հանրաքվեի հետաձգումը, հայտարարեց, որ անկախ հանրաքվեի վերջնական որոշումները «այո» են լինելու:

Գորան կուսակցությունը (շարժում) հայտարարել է, որ իրենք կաջակցեն Քրդստանի տարածքում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի անցկացմանը:
Գորան կուսակցությունը մինչ այս պահը դեմ էր անկախության հանրաքվեին, սակայն քիչ առաջ կայացվեց վերջնական որոշում, որ գնալու են անկախության հանրաքվեի և ասելու են՝ «ԱՅՈ»:
Գորանը Քրդստանի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցություններից էր և անկախության հանրաքվեի հետաձգման, այնուհետև՝ «ՈՉ» քարոզողը:
Անկախության հանրաքվեին դեմ մյուս կուսակցությունը՝ Քրդստանի իսլամական համայնք կուսակցությունը՝ Քոմելը, ևս կայացրել է վերջնական որոշում և վաղը անակախության հանարաքվեին «ԱՅՈ» է ասում:
Քոմելի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «բոլոր քրդերն էլ ուզում են անկախություն, Քրդստանի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի»:
Այսպիսով՝ Քրդստանի խորհրդարանի 5 կուսակցությունները անկախության հանրաքվեին «ԱՅՈ» են ասելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել