ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը թվով 76 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել է 39349 կրակոց:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ըստ ռադիոլոկացիոն տվյալների` կարկուտ է տեղացել Կոտայքի մարզի Արագյուղ, Քարաշամբ, Թեղենիք, Բջնի, Արզական, Կարենիս և Նուռնուս համայնքների տարածքներում, որոնք չեն պաշտպանվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

Կարկուտ է տեղացել նաև Կոտայքի մարզի պաշտպանվող Արգել համայնքի տարածքում:

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 18:55-ից մինչև 21:35-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 74 կայանքից Արմավիրի մարզի Վանանդ, Տալվորիկ, Նոր Կեսարիա, Դալարիկ, Կողբավան, Լեռնագոգ, Արտամետ, Շենավան, Բերքաշատ, Գետաշեն, Արևադաշտ, Լենուղի, Ամասիա, Արաքս (Արմավիր), Հացիկ, Բամբակաշատ և Նալբանդյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 5 ամպ, կատարվել է 38319 կրակոց:

Սեպտեմբերի 24-ին, ժամը 17:21-ից մինչև 18:12-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքից Կոտայքի մարզի Արգել համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1030 կրակոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել