Նոր գումարման Գերմանիայի խորհրդարանում կլինի մի քանի տասնյակով ավելի մանդատ, քան ուներ նախորդը՝ 709-ը՝ 631-ի փոխարեն։ Դա կապված է այն բանի հետ, որ հաշվարկի ժամանակ առաջին անգամ բաշխվել են այպես կոչված «փոխհատուցող» մանդատներ, որպեսզի Բունդեսթագի կազմը հստակ համապատասխանի ընտրողների կամքին։

Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը ստանում է նոր խորհրդարանում 246 աթոռ (նախկինում 311), Սոցիալ-դեմակրատները՝ 153 տեղ (նախկինում 193), «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստանում է 94 տեղ, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 80 տեղ։ «Ձախերի» խմբակցության մանդատը կավելանա՝ նախկին 64-ից դառնալով 69-ը, իսկ «Կանաչներինը» նախկին 63-ից կդառնա 67։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել