Armtimes.com-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկիչների առկայությամբ եւ հաբեկչության տարածմամբ: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Վալիդ Մուալեմը նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ: «Թուրքիան՝ Էրդողանի ղեկավարությամբ, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը սիրիացի ժողովրդի նկատմամբ», - ընդգծել է նա:

Սիրիայի գլխավոր դիվանագետը հավելել է, որ Անկարան այն «պատրանքների մեջ է, որ ահաբեկչությունը կօգնի իրենց դիվերսիոն գործողություններին Սիրիայում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել