Հաննիբալ Բարկան հին աշխարհի մեծագույն զորավարներից մեկն էր: Եվ չնայած որ ապրել է ավելի քան երկու հազարամյակ առաջ, միևնույն է, բոլոր ժամանակների զորավարներն ու ռազմավարները օգտագործել են կարթագենյան այն մեծ զորավարի մարտավարությունը, ով միայնակ պայքարեց Հռոմի դեմ:

Հաննիբալը բոլոր պատերազմներն իր խելքի շնորհիվ էր հաղթում՝ հաճախ շրջանցելով մարտի դաշտում պատրաստված բազում թակարդներ: Նրա հաղթանակներից ամենահիշարժանը, որն ունեցել է խորամանկության շնորհիվ, պերմագոնյան նավատորմի՝ հռոմեաացիների դաշնակիցների դեմ ծովային պայքարն էր:

Մ.թ.ա. 186 թվականն էր, երբ Հանիբալը գտնվում էր աքսորի մեջ՝ ստիպված լինելով փախչել Բութանիայի թագավորի մոտ, որպեսզի հռոմեացիների մոտ գերի չընկնի: Տասնյակ անգամներ հռոմեական զորքերին ջախջախած զորավարը հայրենի Կարթագենից աքսորվեց իրեն նախանձողների նախաձեռնությամբ, որոնք չէին ընդունում Հաննիբալի հայտնիությունը հասարակության մեջ ու պատերազմներում: Բութանիայի արքան Հաննիբալին վստահեց զինվորական ջոկատի հրամանատարը դառնալ, որը Պերգամոնյան թագավորության դեմ ծովային պատերազմ էր տանում: Երբ երկու զորքերը հանդիպեցին, Հաննիբալը նկատեց, որ թշնամին առավել հզոր զորք ունի, քան նրա դաշնակից Հռոմը: Սակայն հզոր զորավարը ոչ մի վայրկյան չընկճվեց: Նա որոշեց իր հերթական խորամանկություններից մեկը կիրառել. դեսպան ուղարկեց դեպի թշնամու նավատորմ, որպեսզի նա հենց պերգամոնյան արքային փոխանցի Հաննիբալի անունից մի նամակ: Թշնամին համոզված էր, որ նամակի մեջ խաղաղության առաջարկություն է լինելու, այդ պատճառով էլ առանց վարանելու հենց արքայական նավի վրա բացեց նամակը: Դեսպանն իր հետ բերել էր երկար, փայլուն մի ձող, որն անգամ հեռվից տեսանելի էր: Այդ ձողով Հաննիբալի զորքը հեռվից կարողանում էր հասկանալ, թե որտեղով էր լողում արքայական նավը: Կարդալով նամակը՝ թագավորը վիրավորանքներից բացի ուրիշ ոչինչ չտեսավ և նույն պահին էլ, բարկացած լինելով, մտավ ճակատամարտի մեջ: Հաննիբալն իր զորքերին հրամայեց հարձակում գործել միայն արքայական նավի վրա, և մարտի սկզբիցց ընդամենը մեկ ժամ անց այդ նավը ստիպված եղավ նահանջել ու թաքնվել ամուր մի վայրում:

Պերգամոնյան բազմահազար զորքի համար, որն առանց հրամանատարի էր մնացել, Հաննիբալն անակնկալ ուներ: Դեռ պատերազմի սկսվելուց առաջ նրա զորքերը հարյուրավոր կերամիկական կաթսաներ էին պատրաստել, որոնց մեջ թունավոր օձեր, կարիճներ ու միջատներ էին լցրել: Քարաձիգների միջոցով բութանյան զորքերը սկսեցին կաթսաները հակառակորդ զորքերի նավերի տախտակամածներին ուղարկել: Փխրուն կերամիկան կոտրվում էր և թունավոր կենդանիներին դուրս էր թողնում, իսկ հակառակորդներն ուղղակի սարսափահար էին լինում: Մարտիկներից շատերն ուղղակի ջուրն էին նետվում՝ թողնելով ամբողջական ու անվնաս նավերը բութանացիներին:

Իսկ Հաննիբալը տոնում էր իր հերթական փայլուն հաղթանակը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ թշնամուն զորքի թվով չեն հաղթում, այլ խելքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել