Անցած տարվա համեմատ Հանրապետությունում 21-ով պակասել են սպանությունները:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2016թ. առաջին ութ ամիսներին սպանվել է 63 քաղաքացի, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 43։

Այս տարի հանրապետությունում գրանցված 12 հազար 4 հարյուր 84 հանցագործություններից ընդամենը 37-ն են կատարվել հրազենի գործադրմամբ, որը կազմում է 0,2 տոկոսը։ Ի դեպ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 49 հանցագործություն։

Նշված 457 միավոր զենքից 48-ը եղել է ատրճանակ, 59-ը՝ ինքնաշեն ատրճանակ, 23 ինքնաշեն կրակող սարք, 34 ինքնաձիգ, 10 ինքնաշեն ինքնաձիգ, 269 տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն հրացան, 9 տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն նռնականետ և 5 այլ զենքեր։ Բացի այդ, հայտնաբերվել և առգրավվել է 55 հազար 7 հարյուր 92 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։

«Ամփոփելով կարող ենք փաստել, որ հանրապետությունում անցած տարվա առաջին ութ ամիսների համեմատ նվազել են սպանությունների, հետևաբար սպանվածների և հրազենով հանցագործությունների թիվը»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել