«Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրու­թյուններ են նաև Ապարան քաղա­քում: Ապարանում ևս խոշորացման գործընթաց է լինելու, և քաղա­քին միանալու է մի քանի հա­մայնք: Գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հավա­նաբար չի առաջադրվի: ՀՀԿ-ն որոշել է այս անգամ Ապարանում առաջադրել «Գնթունիք» ընկերու­թյան սեփականատեր Կարեն Եղիազարյանին: «Գնթունիք»-ի սեփականատերն այս ընտրու­թյուններում, թերևս, առանց մրցակցի կմնա, քանի որ ընդդի­մությունը մտադիր չէ թեկնածու առաջադրել Ապարանում: Ավե­լին՝ որոշ անհատ ընդդիմադիր­ներ անգամ պատրաստվում են սատարել ՀՀԿ-ի թեկնածուին:
 
Օրինակ՝ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ապարանցի ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը «ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե «Գնթունիք»-ի Կարենն առաջադրվի, ապա ինքը կսատարի նրան, քա­նի որ Կարենը նախ՝ իր ընկերոջ տղան է, ապա՝ ինքը կարծում է, որ ՏԻՄ ընտրությունները չպետք է քաղաքականացվեն, և առաջ­նահերթ պետք է լինեն թեկնածո­ւի մարդկային որակները, և ժո­ղովուրդը ըստ այդմ պետք է ընտ­րություն կատարի»,-գրում է թերթը: 
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել