Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեԼ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ընդգծելով համանախագահության կարևոր առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու գործում։


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտ քայլերի շուրջ։


Զրուցակիցներն արծարծել են սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն առնչվող հարցեր։ 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել