«168 ժամ»-ը զրուցել է Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, ՌԴ Պետական համալսարան-տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցևի հետ:
 
-Պարոն Սուզդալցև, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին։ Ձեր կարծիքով՝ դա ինչ­պե՞ս կանդրադառնա Ռուսաստանի տնտեսության և ԵԱՏՄ-ի վրա։
 
-Այդ պատժամիջոցները շատ բազմակողմ են և ոլորտային։ Դրանք վերաբերում են մեր բանկերի գործունեությանը, ընկերությունների վարկավորմանը, դժվարանում է գնումների իրականացումն արտերկրում, մասնավորապես խոսքը նավթի վերամշակման տարբեր սարքավորումների մասին է, նաև Հյուսիսային ծովում տարբեր հետազոտությունների համար սարքավորումների, խնդիրներ կառաջանան մեր երկաթուղիների, մետաղագործական արդյունաբերության հետ կապված, և այլն։ Այսինքն՝ պատժամիջոցները վերաբերում են այն ոլորտներին, որոնք վերաբերում են տարբեր ուղղություններով արտահանմանը։ Ռուսաստանին մղում են անկյուն, որպեսզի նա միայն հումքային առևտուր անի, և զարգացման լուրջ խնդիրների առաջ հայտնվի։ Բայց չի կարելի ասել, որ այս պատժամիջոցները կկործանեն ռուսական տնտեսությունը։ Իրադրությունը, իհարկե, ցավալի է, բայց ծայրահեղ չէ։
 
-Այստեղ տեսակետ կա, որ Ռուսաստանն արդեն վարժվել է ապրել պատժամիջոցների ներքո և այժմ լուրջ խնդիրներ չի ունենա։
 
-Ռուսաստանը պատժամիջոցների ներքո ապրում է արդեն 500 տարի, դեռ Իվան Ահեղի իշխանության Ժամանակաշրջանից Ռուսաստանի դեմ տարբեր տեսակի պատժամի­ջոցներ են կիրառում։
Ցավոք, Ռու­սաստանի շահերը չեն համընկնում Արևմուտքի, ԱՄՆ-ի շահերի հետ, դրանք հակասական են։ Պատժամիջոցերի ենթարկվել է Ցարական Ռուսաստանը, այժմ էլ տարիներ շարու­նակ դրանք չեն մեղմացվում, և, մեծ հաշվով, արդեն այդքան էլ մեծ խն­դիր չեն մեզ համար։
 
-Ամեն դեպքում, տնտեսության անկում չե՞ք կանխատեսում։
 
-Ոչ, բացասական զարգացումներ չեն կանխատեսվում։ Ընդհանրապես տնտեսությունը բազմաճյուղ է, ինքնակարգավորվող, շուկայական։ Իհարկե, որոշ ճյուղերի վրա այդ պատժամիջոցները կազդեն, բայց դրանք չեն հանգեցնի տնտեսության քայքայման»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել