Նրանք, ովքեր հաճախ են պատրաստում, գիտեն, որ երբեմն խոհանոցը վերածվում է դժոխքի:

Ներկայացնում ենք 14 ամենաօգտակար խոհանոցային հնարքները, որոնք կօգնեն խնայել ժամանակը և նյարդերը:

1. Եթե բուրգերի համար կոտլետ եք տապակում, ապա մեջտեղում փոսիկ արեք. այդպես միսն արագ կտապակվի

2. Տորթն իդեալական կտրելու համար դանակը պահեք տաք ջրի տակ. այդ դեպքում դանակը չի կպչի տորթին։

3. Լիմոնի վրա ջրամաղիչ դրեք լիմոնի հյութից սփրեյ ստանալու համար։

4. Որպեսզի դանակը չսահի կտրելիս, բռնակի մասում մի քանի ռեզին փաթաթեք։

5. Որքան բարակ է կիտրոնի կեղևը, այնքան այն թթու է։

7. Որպեսզի նրբերշիկը ներսից և դրսից հավասարաչափ տապակվի, վրան ոչ մեծ կտրվածքներ արեք։

8. Որպեսզի պարզեք՝ ձուն թարմ է, թե ոչ, ուշադրություն դարձրեք դեղնուցի շուրջ պարկի ամբողջականությանը։

9. Կտրված տորթը չի հնանա, եթե կտրած հատվածում հացի կտոր դնեք և փայտիկով ամրացնեք։

10. Քանի րոպե պատրաստել ձուն ցանկալի արդյունք ունենալու համար

11. Կանաչեղենը փայլաթիթեղում պահելու դեպքում այն ավելի երկար ժամանակ թարմ կմնա։

12. Իդեալական բեկոն պատրաստելու համար միսը դրեք փայլաթիթեղի վրա: Ջեռոցը տաքացրեք 204 աստիճանի և թողեք 12 րոպե։

13. Որպեսզի պիցցան այնպես տաքացնեք, ասես այն հենց նոր եք պատրաստել, ուղղակի ջուր ցողեք վրան և տաքացրեք վառարանում։

14. Սթեյքը կտրատեք մանրաթելերի երկայնքով. այդպես միսը չի առանձնանա, և դուք կստանաք հավասարաչափ կտորներ։

Բոնուս. թխվածքաբլիթը կաթի մեջ ամբողջությամբ թաթախելու և մատները չկեղտոտելու համար պատառաքաղ օգտագործեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել