Ավարտվեց Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը նախագահում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նիստի ավարտից հետո տարածվել է հաղորդագրություն.
«Իրաքի քրդական կառավարության կողմից անցկացվելիք հանրաքվեն անօրինական է, իսկ նրա արդյունքներն անընդունելի են: Այս հանրաքվեն ուղղակիորեն սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը, սպառնում է Իրաքի քաղաքական միասնությանը, տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղությանը: Թուրքիան իրեն իրավունք է վերապահում օգտվել միջազգային և երկկողմ կոնվեցիաներով վերապահված իրավունքից հանրաքվեի անցկացման դեպքում: Եվս մեկ անգամ կոչ ենք անում քրդական տարածաշրջանային կառավարությանը չեղարկել հանրաքվեի անցկացման հրամանը, այլապես կտուժեն տարածաշրջանի ողջ երկրները»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել