Մասոններն իրենք իրենց չեն համարում գաղտնի կազմակերպություն: Նրանք պնդում են, որ ուղղակի շատ գաղտնիքներ ունեն: Նրանց շուրջ հարյուրավոր լեգենդներ են հյուսվել՝ սկսած համաշխարհային մասոնական դավադրությունից, ավարտած ծիսական սպանություններով:

Մասոնության ծնունդը

Համարվում է, որ մասոնություն կոչվող երևույթն ի հայտ  է եկել 1717 թ. հունիսի 24-ին՝ Լոնդոնյան Մեծ օթյակի հիմնման նույն օրը: Այնուհետև այն տարածվել է այլ երկրներում:

Հետևորդների քանակը

Մասոնության տարբեր ձևերի հետևորդներ գոյություն ունեն ողջ աշխարհում: Նրանց ընդհանուր թիվը շուրջ 5 միլոն է, որոնցից 2 միլիոնից ավելին ԱՄՆ-ում են բնակվում, իսկ մոտ 490 հազարը՝ Միացյալ Թագավորությունում:

Մասոններն աթեիստներ չեն

Աթեիստները մասոններ դառնալ չեն կարող, քանի որ մասոնության անդամը պարտավոր է հավատալ երկնային որևէ ուժի:

Մասոնության ճյուղերը

Մասոնության երկու հիմնական ճյուղ գոյություն ունի: Դրանցից առաջինը կանոնավոր ճյուղն է, որը ենթարկվում է Անգլիայի Միացյալ Մեծ Օթյակին, երկրորդը՝ լիբերալը, ենթարկվում է Ֆրանսիական ՄԵծ Արևելքին:

Գաղտնի նշաններ

Մասոններն իրար ողջունելու համար գաղտնի ժեստեր են օգտագործում, կրում են մմասոնական խորհրդանշաններով մատանիներ, կրծքանշաններ, «մասոնական ձեռքսեղմումներ» են իրականացնում:

Կեղծ վկայություն

Մասոնին արգելված է ճիշտ վկայություն տալ դատարանում, եթե մեղադրվողը նրա միաբանության եղբայրներից մեկն է ու իրականում մեղավոր է:

Արևի երկրպագություն

Արևի պաշտամունքը մասոնության հիմքն է: Այս երևույթը առկա է նաև այլ գաղտնի կազմակերպություններում:

Նացիստներն ու մասոնները

Հիտլերը կարծում էր, որ մասոնները հրեական կազմակերպության անդամներ են: Հենց այդ պատճառով էլ նացիստական ռեժիմի ժամանակաշրջանում սպանվել են 80 – 200 հազար մասոններ:

Ֆրանկոմասոններ ու իլյումինատներ

Համաշխարհային դավադրության տեսության կողմնակիցները ֆրանկոմասոններին իլյումինատների հետ են կապում: Իրականում դա փոքր-ինչ անհավանական է, քանի որ իլյումինատները բացարձակ գաղտնի կազմակերպություն են համարվում՝ այնքան գաղտնի, որ շատերն այսօր կասկածում են դրա գոյությանը: Իսկ մասոնները բարձրաձայն հայտարարում են, որ մասոնական օթյակի անդամներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել