Panorama.am-ը գրում է.

Վրաստանի Արդարադատության տունը 9 ամիս առաջ 86-ամյա Սիրանա Բարբակաձեին հայտարարել է մահացած, չնայած կինը չի էլ դժգոհել իր առողջությունից: Գրուզիա օն-լայնի հաղորդմամբ, պետական գերատեսչությունը պնդում է, որ նա մահացել է, և, համապատասախանաբար, թոշակ և սոցիալական օգնությունը նրան չի հասնում: Սիրանա Բարբակաձեն չի կարողանում ստանալ նույնիսկ տարրական փաստաթղթեր:

Ընտանիքն արդեն չորս ամիս փորձում է «կենդանացնել» տատիկին:  Տարեց կնոջը մեկ կանչում են մի մարմնից, հետո մեկ այլ մարմնից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել